1․ Սիրելի՛ յոթերոդցի, արձակուրդային այս շաբաթը կարդալու համար շատ լավ շրջան է: Կարդա՛ Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը և կատարի՛ր հետևյալ առաջադրանքները (գրավոր, տեսանյութի կամ ձայնանյութի տեսքով):
- Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:
Չարլի Գորդոնը, 32-ամյա մտավոր հաշմանդամ երիտասարդ է, որը աշխատում է հացաբուլկեղենի խանութում և ցանկանում է խելացի դառնալ։ Գիտնականները նրան ընտրում են փորձի համար։ Նրանք նախկինում նույն վիրահատությունը կատարել էին մի լաբորատոր Էլջերնոնի վրա, և այն դարձել էր անչափ խելացի։ Վիրահատությունից հետո Չարլին դառնում է հանճարեղ, խելացի, գիտնական, փիլիսոփայող։ Սակայն միևնույն ժամանակ նա սկսում է հասկանալ մարդկանց դաժանությունը։ Մի օր նա նկատում է, որ Էլջերնոնը սկսում է կորցնել ձեռք բերած կարողությունները և մահանում է։ Չարլին հասկանում է, որ նույնը սպասում է նաև իրեն։ Այս դեպքից հետո նա փորձում է գալ իր նախկին վիճակին։ Եվ երբ Էլջերոննը մահանում է նա հրամայում է, որ միշտ իր գերեզմանի տակ ծաղիկներ դնեն։
- Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:
Չարլի Գորդոն-Խելացի, բարի, ազնիվ, և հոգատար։
Էլջերոն-աշխույժ, ճարպիկ և նորից խելացի մարդ։
Փրոֆեսոր Նեմուր-ինքնավստահ մարդ, հպարտ, եսակտոր։
Բժիշկ Ստրաուս-բարեհամբույր, հոգատար։
Ալիս Քինեան-բարի, նուրբ, ջերմ մարդ։
Ջո Կարպ և Ֆրենկ Ռեյլի-կեղծավոր ընկերներ, տգետ և չար մարդ։
- Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:
Մարդու արժեքը չի փոխվում խելացի լինելով, այլ իր ջերմությամբ, բնավորությամբ, մարդկությամբ և ալյն։
- Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:
Ինձ գրեթե բոլոր հատվածները զարմացրեցին իրենց ասելիքով։
- Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած տպավորություններով:
Ինձ ամենաշատը դուր եկավ, այս պատմվածքի ասելիքը։ Այս պատմվածքը սովորեցնում է, որ միշտ չէ, երբ որ դու խելացի ես քեզ միշտ պետք է սիրեն։ Ամենակարևորը այն է, քո բնավորությունը, մարդկային վարքագիծը և այլն։
2․ Փաթեթներից ընտրի՛ր բանաստեղծություններ, անգի՛ր սովորիր, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր։
Երկրագործի ընթերցարան
1.
Կալ արա, գնանք,
Ա՜ եզը ջան.
Հորովե՜լ,
Հո՜ րո՜ վելա՜։
Արի՜, ման արա,
Այ քեզ մեռնեմ,
Դարման արա,
Ղադեդ առնեմ։
Ոտիդ արա,
Ոտիդ ղուրբան,
Ուսիդ արա,
Այ ախպեր ջան։
Էլել ա, էլել,
Կալն էլել ա,
Հարել ես, հալել,
Հորովելա։
2. Խնոցու երգ
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունգդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի,
Իմ խնոցում եղ չի կա,
Փեսես եկավ, տեղ չկա:
Աշնանային
Աշնան մեղեդի
- Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…
2. Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու: