Ինձ դուր է եկել այս միտքը, որ երեխաներին պետք է տալ նաև ազատ ժամանակ բացի սովորելուց, քանի որ այդ ժամանակ դու սկսում ես ազատություն տալ քո մտքերին: Երբ ես ավարտում եմ դասերս ու դուրս եմ գալիս զբոսնելու, տեսնում եմ, թե ինչ գեղեցիկ է բնությունը, թե ինչքան հաճելի է ընկերների հետ խաղալ ու ժամանակ անցկացնել, թե ինչքան հաճելի է զրուցել ծնողներիս հետ տարբեր թեմաներից կամ պարզապես վերցնել վրձինն ու նկարել:
Այդ ազատ ժամերին ես նաև ճանաչում ու բացահայտում եմ աշխարհը ուրիշ կողմից: