Օսին պատմվածքի վերլուծությունը․

Օսին ինը տարեկան տղա էր, նա ապրում էր մոր հետ շատ համեստ պայմաններում։ Նա ընկերներ չուներ: Մի օր շուկայից մի հավ բերեց, որի անունը Լիզա էր։ Սկզբում ուզում էր տապակել, բայց հետո ափսոսաց ու թողեց իրեն մոտ։ Դրանից հետո Օսին ու Լիզան լավ ընկերներ դարցան։ Օսին նրան կերակրում էր, երաժշտություն էր միացնում, խոսում էր հետը, անգամ երգ էր հորինել։ Լիզան միակն էր, ով հասկանում ու լսում էր իրեն։

Դպրոցում Օսին առանձնանում էր մնացածից բոլորից տարբերվում էր։ Երբ պետք է տաղանդների օրը ելույթ ունենար, որոշեց Լիզային էլ տանել հավատալով, որ իր հավը յուրահատուկ է։ Բայց աշակերտները սկսեցին ծիծաղել, և տնօրենի ելույթը դադարեցվեց։ Այդ ամենից հետո Օսին շատ տխրեց։ Որոշ ժամանակ անց Լիզան սատկեց, ու Օսին շատ ծանր տարավ իր միակ ու ամենամտերիմ ընկերոջ կորուստը։

Գործնական քերականություն

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հինլավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: 

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

հին
լավ
ինը (թվական, բայց կարա լինի ածական)
լի
ամեն տեսակի
հրաշալիքներով լի
հաճելի
խորհրդավոր
խելառ
փոքրիկ
անդրանիկ
միակ
առաջին
անճոռնի
վատ
օտարոտի
տհաճ
2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռներիզանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերովպատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Հայոց աշխարհում՝ Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու բնական կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլացմեկուսացված լեռների զանգված՝ կոնաձև զույգ գագաթներով:
Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են:
Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով:
Սիսի գագաթի մասը նույնպես քարքարոտ է:
Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով:
Լանջերին խոտաշատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ բազմազան թռչուններ ու կենդանիներ:
Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ սուր բոցմանի սուլիչի ձայն է հանում, կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին փոքրիկ, բայց կարևոր տեղեկություններ կան, սակայն ընդհանուր առմամբ քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկական համր են:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Լամանտինը մի չքնաղծովային կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մեծ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծանծաղլայն ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաքհետաքրքիր վայրերը: Նրան կարելի է հանդիպել հասարակածի երկու կողմերում՝ զանազան ափամերձ շրջաններում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Մագելանի արշավախմբի հոգնաբեկսպառված մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կտրուկպահանջկոտ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում անսպասելիորեն մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ կրոնական տոները չճշգրիտ ժամանակին չէին նշվել: Հավատի խիստ կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ խիստ պատժվում էր: Բայց խորագետ գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ, ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման ամփոփհստակ խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի պայմանական գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:

5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Հայոց լեզուն հին է և հարուստ։

Նա հիանալի տիրապետում է անգլերեն լեզվին։

Շան լեզուն դուրս էր հանած ու կախ ընկած։

Այդ լեզուն սուր էր՝ բոլորին վիրավորում էր։

Նրան բնութագրում էին որպես երկար լեզու ունեցող։

Մետաղական լեզուն շարժվում էր մեխանիզմի մեջ։

Պոետի լեզուն ոչ ոք չէր հասկանում՝ այնքան անսովոր էր։

Պատմություն

Առաջադրանք 1

Սովորել դասը – Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները/դասագիրք//էջ 28-30/

Սովորած է

1.Կարդալ և ծանոթանալ բառարանի բառերին/էջ28/։

2.Նայելով քարտեզին/էջ30/- փորձիր պատասխանել հարցերին։

1․ Բացահայտի՛ր քարտեզը։ Ի՞նչ ուղղություններով գաղթեցին հնդեվրոպացիները, և ինչո՞ւ նրանց
լեզուները սկսեցին տարբերվել միմյանցից։

Նրանք գաղթեցին Հարավ, Արևելք, Արևմութտք

2․Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Որոշ պատմաբանների կարծիքով որտե՞ղ է
գտնվել հնդեվրոպացիների նախահայրենիքը, ի՞նչ վարկածներ կան։

Որոշ պատմաբանների կարծիքով հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Պոնտո-Կասպյան տափաստաններում ստեպային վարկած կամ Անատոլիայում անատոլիական վարկած:

Առաջադրանք 2

Սովորել դասը – Վաղ պետական կազմավորումները/էջ30-32/

Փորձիր պատասխանել էջ33ի հարցերին/ Ա2,Ա3/

Ա2 Առաջադրանք

ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ գիտական վարկածներ գիտեք Հնդեվրոպական նախահայրենիքի մասին, և
ի՞նչ տեղ ունի դրանցում Հայկական լեռնաշխարհը։


բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս ազդեց մետաղների օգտագործումը մարդու և բնության
հարաբերությունների վրա։


գ. Պարզաբանի՛ր և վերլուծի՛ր։ Ի՞նչ դեր խաղաց աշխարհագրությունը Հայկական լեռնաշխարհում
վաղ պետական կազմավորումների ստեղծման մեջ