Ստեղծագործական աշխատանք․

Արևոտ օրը

Մի պարզ, արևոտ օր Աբելը դուրս եկավ տնից։ Օդը շատ տաք, հարմարավետ և հանգիստ էր։ Աբելը հագել էր իր սիրելի, կարմիր, փափուկ բաճկոնը ու քայլում էր դեպի պապիկի տուն։ Ճանապարհին նա տեսավ մի փոքր, սպիտակ, խաղաղ շուն, որ նստել էր փոշոտ, հին ծառի տակ։ Շունը ուներ մեծ, խելացի աչքեր։ Աբելը մոտեցավ նրան՝ իր բարի, ուրախ ժպիտով։ Շունը շարժեց իր կարճ, մորթոտ պոչը։ Նրանք միասին նստեցին ծառի տակ և դիտեցին կապույտ, մաքուր երկինքը։ Հանկարծ լսվեց մի անսովոր, բարձր, տարօրինակ ձայն։ Շունը ցատկեց վեր ու սկսեց վազել դեպի անտառի խորքը։ Աբելը, մի քիչ վախեցած, բայց հետաքրքրասեր, վազեց նրա հետևից։ Անտառը խիտ, մութ ու խոնավ էր։ Ճանապարհին Աբելը տեսավ մի տարօրինակ, փայլուն բանալին։ Նա վերցրեց այն։ Մի քանի քայլ հետո նա գտավ մի փոքրիկ, փակ, քարե դուռ։ Աբելը փորձեց բանալին։ Դուռը բացվեց մի ծանր, դանդաղ ձայնով։ Ներսում կար մի մութ, սառը, բայց կախարդական սենյակ։ Հանկարծ մի ոսկեգույն, փայլուն գունդ սկսեց լույս արձակել։ Շունը հաչեց ու վազեց դեպի գունդը։ Գետինը դողաց։ Բացվեց մի ծածուկ, երկար միջանցք։ Աբելը շնչեց խորը, բացեց ծանր դուռը ու մտավ ներս: Ներսում Աբելը տեսավ մի փոքր, փայլուն սնդուկ։ Նա զգուշորեն բացեց այն։ Միջից դուրս թռավ մի ոսկեգույն, լուսավոր թիթեռ և շշնջաց․ – Դու գտար քաջության քո առաջին գանձը։ Աբելը ժպտաց։ Նա այլևս չէր վախենում։ Իր հետաքրքրասեր, բարի սրտով նա արդեն պատրաստ էր նոր արկածների։