
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Փորձ 1
1. Սեղանին դրված մետաղե կալանը քանդի՛ր և մասերը դասավորի՛ր ձախից աջ, հետևյալ հաջորդականությամբ՝թաթ, օղակ, պտուտակներով սեղմակ(ներ)։
2. Հավաքի՛ր մետաղե կալանը և կատարի՛ր հետևյալ գործողությունները.
ա) Թաթի մեջ դի՛ր փորձանոթը՝ բերանից 1 սմ ներքև։Ուշադրությո՛ւն, ամրացրո՛ւ այնպես, որ չընկնի։Ամրացումը կատարի՛ր զգուշորեն, ամուր չսեղմես(ինչո՞ւ):
բ) Թուլացրո՛ւ կալանի ձողին ամրացված սեղմակի պտուտակը և ամրացված փորձանոթով թաթը սահեցրո՛ւ վերև ու ներքև։
գ) Թուլացրո՛ւ սեղմակի մյուս պտուտակը (որով ամրացրած է թաթը) և պտտելով փորձանոթով թաթը՝ ամրացրո՛ւ ուղղահայաց, հորիզոնականև այլ դիրքերով։
1) Նկարի՛ր քո կատարած գործողություններից մեկում օգտագործված պարագաները:
2) Նշի՛ր՝ որ գործողություն(ներ)ը դժվարությամբ կատարեցիր:
Փորձ 2
ա) Քեզ տրված սարքավորումներից առանձնացրո՛ւ սպիրտայրոցը,փորձանոթ(ներ)ը, փորձանոթների կանգնակը և բռնիչը, կոնաձև կոլբը, չափիչ գլանը, պիպետը, ձագարը, ռետինե տանձիկը (ա)։
բ) Փորձանոթը դի՛ր կանգնակի բնիկներից մեկի մեջ։ Պիպետի օգնությամբ քիմիական բաժակից փորձանոթի մեջ լցրո՛ւ 2 մլ ջուր։Փորձանոթը բռնի՛ր բռնիչով և տաքացրո՛ւ սպիրտայրոցի բոցի վրա,մինչև ջրի եռալը։ Հանգցրո՛ւ սպիրտայրոցի բոցը (ինչպե՞ս):
գ) Ձագարը տեղադրի՛ր կոնաձև կոլբի վրա: Չափիչ գլանով կոլբի մեջ լցրո՛ւ 10 մլ ջուր: Ջրի վրա կաթոցիկով (բ) ավելացրո՛ւ 1-2 կաթիլ գունավոր լուծույթ։
Պիպետը հեղուկով լիցքավորում ենք ռետինե տանձիկի միջոցով։




