Նոյեմբերի 24

Անտրակտիդա

Մեծությամբ — 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը անտակտիդայում- է, իսկ հյուսիսայինը՝Արկտիկայում : Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:Ողողվում է Հնդկական Ատլանտյան օվկիանոսի հնդկական օվկիանոսի և խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով):Անտարկտիդան ծածկված է կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Նոյեմբերի 23

Ավ. Իսահակյան Եղնիկը

Նկարագրի՛ր եղնիկին:

Եղնիկը խարտյաշ էր, խոր ու ջինջ աչքեր ուներ ։ Թախծոտ էր ու խելացի։

Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Ամեն երեխա իր ընտանիքում է երջանիկ։ Նաև կենդանիներին պետք չէ զրկել իրենց ազատությունից ու բնությունից։

Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:

հանդ-դաշտ

վերջալույս-մայամուտ

խարտյաշ-ոսկեծամ

ջինջ-պարզ, մաքուր

անդուլ-անդադար

նազելի-քնքուշ

վճիտ-հստակ

հուժկու-ուժգին

թախծալի-տխուր

հողմ-փոթորիկ

ոստյուն- ցատկ

խավար-մութ

սաստկանալ-ուժգնանալ

Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

ջինջ-կետոտ

թաքուն-բացահայտ

երեխա-մեծահասակ

զգայուն-անզգա

խավար-լույս

Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել։

Նոյեմբերի 21

Մխիթար Սեբաստացի

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար: 1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ: 1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ: Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազրույց ընտանիքի անդամների հետ/

Ես հաճույքով ընտրել եմ այս կրթահամալիրը, որովհետև այստեղ սովորելը շատ հետաքրքիր է և ես ինձ շատ ազատ եմ զգում։

Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:

Սիրում եմ մեր ճամփորդությունները և ուսուցիչներին։

Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին

Մայրիկ-Իմ երեխան կրթահամալիրում ստանում է հայ մարդուն արժանի կրթություն։

Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:

Միայն ես եմ։

Նոյեմբերի 18

Հարավային Ամերիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև գիվանան , որը պատկանում է Ֆրանսիային:Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գետի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագոան է, 6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է6440 կիլոմետր։ Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։

Նոյեմբերի 18

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

Խեղճ- աղքատ

սոսափել-սվսվալ

մացառներ- Փշոտ թփաբույս

հովասուն-Հով

զմրուխտյա-զմրուխտից պատրաստված

մտմտալ- մտածել։