Նոյեմբերի 30

Որոտան

Որոտանը սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, Հայաստանի սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ, Հայաստանի սահմաններում 2300 կմ։