Նոյեմբերի 30

Երկիր, որտեղ ամեն ինչ արգելվում է

Այն երկիրը, որտեղ ամեն ինչ արգելվում է, մարդիկ չեն կարողանալու ուտել, իսկ այդ դեպքում սովից կմահանան։ Նաև չեն կարողանա դպրոց գնալ, սովորել, այդ դեպքում անկիրթ կմեծանան, հետո էլ չեն կարողանալու աշխատել։ Դրա համար պետք չի ամեն ինչ արգելել։

Նոյեմբերի 25

Իմ ուսուցիչները

Ընկեր Կարինեն մեր ուսուցիչն է։ Նա շատ գեղեցիկ է և բարձրահասակ։

Ընկեր Քրիստինեն մեզ ռուսերեն է դասավանդում։ Նա էլ է շատ գեղեցիկ։

Ընկեր Նարեն մեզ անգլերեն է դասավանդում։ Նա շատ լավ է անգլերեն դասավանդում։

Նոյեմբերի 23

Ինչ կլիներ…

Եթե օրվա բոլոր ժամերը խաղալու համար լինեին, այդ դեպքում ոնչիչ չէինք սովորի։

Եթե նորից փոքրանայի, մանկապարտեզ կգնայի։

Եթե ճանճերի տզզոցը հասկանայի, էլ իրենցից դժգոհ չէի լինի։

Եթե մայրիկներին ամբողջ օրը խաղային, երեխաներին չէին կարողանա խնամել։

Նոյեմբերի 20

Ճամփորդություն Արայի լեռ

Երեկ մենք մեր ուսուցիչների ուղեկցությամբ ճամփորդեցինք Արայի լեռ։ Ես շատ ոգևորված էի գնում, որովհետև առաջին անգամ էի այնտեղ։ Սկզբում թվում էր, թե այդ սարն ու լեռը ցածր են, բայց երբ սկսեցինք բարձրանալ, բավականին դժվար ու երկար տևեց։ Այնտեղ արդեն փոքր-ինչ ձյուն էր եկել։ Հետաքրքիր էր նաև, որ մենք քայլելով հասանք Վառվառայի մատուռ, որը ոչ թե լեռան գագաթին էր, այլ կպած էր նրան։ Ես նման բան առաջին անգամ էի տեսնում։ Մենք այնտեղ լսեցինք հետաքրքիր պատմություններ եկեղեցու մասին, Վառվառայի արցունքներից քսեցինք մեր աչքերին, ինչը տարօրինակ էր և հետաքրքիր։

Նոյեմբերի 14

Իմ դպրոցը

Իմ դպրոցը շատ մեծ է և գեղեցիկ։ Ինձ շատ է դուր գալիս խոհանոցը, այնտեղ մենք նախաճաշում ենք։

Մեզ այնտեղ ուտելիքներ են տալիս։ Մենք նախաճաշը վերջացնելուց հետո հավաքում ենք մեր կերածների մնացորդները, հերթապահություն ենք անում։