Հունվարի 28

Ճամփորդություն դեպի Արատես

Արատեսում երկրորդ անգամ էի․ ամռանն էի այնտեղ եղել: Ձմեռը նույնպես չքնաղ էր Արատեսում:

Առատ ձյուն կար, օդը մաքուր: Մեր ճամփորդության նպատակն էր ձմեռային խաղեր խաղալը և ազգային ուտեստներ պատրաստելը:

Ձմեռային խաղերից խաղացինք ձնագնդի, սահնակով սահեցինք, պատրաստեցինք ձնեմարդ։

Պատրաստել ենք հայկական գաթա և փախլավա: Երեկոյան ընթերցանության ժամ էր, ինչպես նաև խաղացել ենք տարբեր տեսակի սեղանի խաղեր:

Արատեսյան ձմեռային ճամփորդությունը հետաքրքիր ու արակածային էր ինձ համար:

Մայիսի 12

Արատեսյան պատում

Ես առաջին անգամ էի Արատեսում: Երևանից Արատես ճանապարհը շատ հետաքրքիր էր: Արատեսի բնությունը շատ մաքուր էր, եղանակը հիանալի: Եռօրյա ճամբարի ընթացքում մենք նկարեցինք, աշխատեցինք կավով, հետաքրքիր ժամանց ունեցանք: Առավոտյան թարմ օդում մարզվում էինք, խաղում, նախաճաշում, ապա նոր սկսում մեր տեխնոլոգիական գործունեությունը, որտեղ մեզ օգնում էին նաև Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները: Առաջին անգամ նաև նստեցի խարույկի շուրջ, ինչը շատ հաճելի էր: Վերջին օրը մենք ամփոփեցինք մեր ճամփորդությունը, ներկայացրինք մեր աշխատանքները: Ճամփորդության ընթացքում մենք այցելեցինք նաև Արատեսի տեսարժան վայրերը:

Ճամփորդությունից ունեմ հիանալի տպավորություն և կրկին ցանկանում եմ գնալ այնտեղ:

Ապրիլի 22

Զատկածես. ճամփորդություն

Մենք դասարանով գնացել էինք նշելու Զատկի տոնը Տեղեր գյուղում, որը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այնտեղ ես առաջին անգամ էի լինում։ Սկզբում մենք եղանք տեղի եկեղեցու այգում, որտեղ խաղացինք ձվակռիվ, երգեցինք, պարեցինք, խաղացինք տարբեր խաղեր։ Ճամփորդությունը շատ ուրախ և հաճելի անցավ։

Հունվարի 15

Տպավորություններս Սևաբերդի ճամփորդությունից

Մենք դասարանով Սևաբերդ էինք գնացել՝ ձմեռային խաղեր խաղալու:

Այնտեղ ամենուր ձյուն էր ու սպիտակ: Շատ հաճելի էր թավալվել ձների մեջ,

զգալ նրա փափկությունը: Սահնակով սահելը, ձնագնդի խաղալը

նույնպես հաճելի էր ու զվարճալի: Շատ ուրախ եմ, որ վերջապես այս

ձմռանը ես այդքան շատ ձյուն տեսա և խաղացի:

Նոյեմբերի 20

Ճամփորդություն Արայի լեռ

Երեկ մենք մեր ուսուցիչների ուղեկցությամբ ճամփորդեցինք Արայի լեռ։ Ես շատ ոգևորված էի գնում, որովհետև առաջին անգամ էի այնտեղ։ Սկզբում թվում էր, թե այդ սարն ու լեռը ցածր են, բայց երբ սկսեցինք բարձրանալ, բավականին դժվար ու երկար տևեց։ Այնտեղ արդեն փոքր-ինչ ձյուն էր եկել։ Հետաքրքիր էր նաև, որ մենք քայլելով հասանք Վառվառայի մատուռ, որը ոչ թե լեռան գագաթին էր, այլ կպած էր նրան։ Ես նման բան առաջին անգամ էի տեսնում։ Մենք այնտեղ լսեցինք հետաքրքիր պատմություններ եկեղեցու մասին, Վառվառայի արցունքներից քսեցինք մեր աչքերին, ինչը տարօրինակ էր և հետաքրքիր։

Սեպտեմբերի 5

Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Ապարանի ջրամբար

Ապարանում ինձ շատ դուր եկավ։ Անտառում շատ եղևնիներ կային։

Այնտեղ շատ գեղեցիկ էր, այնտեղ մենք տեսանք ջրամբարը։

Ես շատ էի հոգնել, այնտեղ շատ շոգ էր։

Մենք այնտեղ  խաղեր խաղացինք և նկարեցինք։