Նոյեմբերի 20

Ճամփորդություն Արայի լեռ

Երեկ մենք մեր ուսուցիչների ուղեկցությամբ ճամփորդեցինք Արայի լեռ։ Ես շատ ոգևորված էի գնում, որովհետև առաջին անգամ էի այնտեղ։ Սկզբում թվում էր, թե այդ սարն ու լեռը ցածր են, բայց երբ սկսեցինք բարձրանալ, բավականին դժվար ու երկար տևեց։ Այնտեղ արդեն փոքր-ինչ ձյուն էր եկել։ Հետաքրքիր էր նաև, որ մենք քայլելով հասանք Վառվառայի մատուռ, որը ոչ թե լեռան գագաթին էր, այլ կպած էր նրան։ Ես նման բան առաջին անգամ էի տեսնում։ Մենք այնտեղ լսեցինք հետաքրքիր պատմություններ եկեղեցու մասին, Վառվառայի արցունքներից քսեցինք մեր աչքերին, ինչը տարօրինակ էր և հետաքրքիր։


Posted 20 Նոյեմբերի, 2021 by vachekaroyan in category Ճամփորդություններ, Մայրենի, Ուսումնական նյութեր

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*