Մայիսի 26

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ես ուսումնական երրորդ շրջանն արդեն ավարտում եմ։ Ես փետրվարից մայիս ամիսներին մասնակցել եմ լիքը ճամփորդությունների և ստուգատեսների։ Ես Պատանի Հանդիսատեսի թատրոնում դիտել եմ Շունն ու կատուն ներկայացումը և եղել եմ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում, որտեղ նշել ենք Զատիկը։ Իմ ընտրությամբ գործունեությունն այս շրջանում եղել է կերպարվեստը։ Ես կերպարվեստից ունեցել եմ ստուգատես։ Մենք այս ամիսներին լիքը մարզական ենք արել, լիքը աշխատանքներ ենք արել ընկեր Տաթևի հետ, նկարել ենք և աշխատանքներ ենք արել նաև ընկեր Ալիսի հետ։ Ընկեր Հասմիկի հետ շատ նոր երգեր ենք սովորել ու ծեսերին երգել ենք։ Փետրվար-մայիս ամիսների ընթացքում շատ-շատ աշխատանքներ ենք արել բլոգում։ Ես կարծում եմ, որ իմ բլոգը շատ լավն է։ Ես ակտիվ մասնակցել եմ մաթեմատիկայի, մայրենիի ֆլեշմոբերին։


Posted 26 Մայիսի, 2022 by vachekaroyan in category Մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*